Թքած ունեն բոլոր հոգևոր կանոնների վրա․ Արշակ Խաչատրյանը այն հաստատեց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ զրուցել ենք որոշ եկեղեցականների պահվածքի, Կտրիճ Ներսիսյանի հեռանալու և եկեղեցու շուրջ տեղի ունեցող այլ իրադարձությունների մասին։


 «Ես ամբողջ հարցազրույցը չեմ լսել,  հատվածներ եմ լսել, և այնտեղ քաղաքական նոտաները շատ էին։ Ե՛վ 2018 թվականը հիշատակվեց, և՛ քաղաքական դիրքորոշման մասին խոսվեց։ Այսինքն՝ որոշ եկեղեցականներ, ի դեմս Արշակ Խաչատրյանի, վերահաստատեցին իրենց քաղաքական կեցվածքը և քաղաքական դիրքորոշումը ընդդեմ ներկա իշխանությունների և փաստեցին, որ իրենք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, և հոգևոր գործունեությունը կարծես թե երկրորդ պլան է մղվել նրանց համար՝ ասելով, որ իրենք հրաժարական չեն տալու։ Արշակ Խաչատրյանը վերահաստատեց, որ այն կյանքը, որով իրենք ապրում են, շատ նորմալ է, որևէ հակասության մեջ չի մտնում եկեղեցու կանոնագրքերի հետ, և իրենք չեն պատրաստվում հեռանալ»,-  ասաց պատգամավորը։


Արփի Դավոյանի խոսքով՝ ուղիղ հակամարտություն սկսվեց ոչ թե իշխանությունների հետ, այլ բոլոր այն քաղաքացիների, ովքեր ասում են, որ եկեղեցին պիտի պատկանի եկեղեցական և հոգևոր կյանքով ապրող հոգևորականներին, իսկ այս մարդիկ ասացին՝ «մենք թքած ունենք բոլոր հոգևոր կանոնների վրա՝ դարերից եկող, և մենք ապրելու ենք այնպես, ինչպես ուզում ենք»։  


Պատգամավորը կարծում է, որ այս «հակամարտությունը» միևնույն է՝ ավարտվելու է, և եկեղեցին ազատագրվելու է եկեղեցուն ոչ հարիր մարդկանցից։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան