Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից խեղաթյուրվել են 2022-2023 թվականների հարկային միասնական հաշվարկները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել խոշոր չափերի հարկեր։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:


 

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 13 մլն 166 հզր 701 ՀՀ դրամի վնասը:


 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։