«ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք․ կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Արցախի 23/14)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։


Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է չափագիտական նորմերի խախտում՝ թերլիցքավորում, որի արդյունքում կապարակնքվել է վառելիքաբաշխիչ աշտարակի հեղուկացված ածխաջրածնային գազի 1 խողովակը։


Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։