Խորհրդարանը դեկտեմբերի 4-ի նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ
և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական
ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա
ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով
2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների
վրա:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության
մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին,
բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի բոլոր առողջապահական կարիքները,
այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների
մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:
Ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց այս նախագծին: