Մի շարք խախտումներ շոկ էին առաջացրել ՀԾԿՀ անդամների շրջանում

Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի որոշակի խախտումների արդյունքում տեղի ունեցավ ՀԷՑ-ի՝ լիցենզիայից զրկումը։ Գործընթացները՝ դեպի ազգայնացում պետք է գնան և գնալու են ՀՀ օրենքներին, սահմանադրությանը համապատասխան։ Այս մասին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Մի շարք խախտումներ նույնիսկ ՀԾԿՀ-ի համար նորություն էր, և շատ խախտումներ՝ իրենց խորքայնությամբ, համակարգայնությամբ՝ այդ թվում անթույլատրելիության աստիճանով նույնիսկ շոկ էին առաջացրել ՀԾԿՀ անդամների շրջանում», - ասաց Պետրոսյանը։


6 հիմնավոր պատճառներ են ներկայացվել ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու համար։ Լիցենզիայի զրկումից սկսած եռամսյա ընթացքում Կառավարության ներկայացուցիչը պետք է բանակցություններ վարի սեփականատիրոջ հետ՝ գնի շուրջ պայմանավորվելու համար։ Եթե համաձայնության չեն գալիս՝ գործի է դրվում Սահմանադրության 60-րդ հոդվածը՝ գերակա շահը։


Երկու հնարավոր ճանապարհ է դիտարկվում՝ ՀԷՑ-ը դարձնել 100 տոկոսով պետական ընկերություն և հանձնվի հավատարմագրային կառավարման, կամ՝ վաճառի մեկ այլ սեփականատիրոջ՝ պահելով որոշակի բաժնեմասեր։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան