ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն
Շիրինյանի կարծիքով՝ տարիներ շարունակ գործել է ռուսական ագենտուրա՝ հայ պաշտոնյաների
ուսադիրի տակ: «Հարցը պարզ է, բայց
երբ ուզում են կաթողիկոսի նման կույս խաղալ, ամեն ինչ խճճվում է։ Կյանքն ապացուցում
է, որ գանձագողը ոչինչ էլ չի ընդունում։ Երբ մարդը գողությամբ է զբաղվել՝ ինչ ասես
դրան»,- Civic.am-ի հետ զրույցում
ասաց նա։
Շիրինյանի դիտարկմամբ՝ որպես ռուսական ագենտուրայի շերտեր, նախկին
ղեկավարները հայրենիք են հանձնել: «Ժողովուրդը թող հերթական
անգամ տեսնի՝ ով է իրեն կառավարել, ինչո՞ւ են այդպիսի զավակներ դաստիարակվել, որ կյանք
են տվել օտար պետության համար։ Հայության մեջ ռուսների համար դավաճանություն անելը
նաև ձրի է»,- ասաց նա՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հրապարակված
փաստաթղթերին։
Քաղաքագետը հիշեցնում է՝ Մոսկվայից հայ օլիգարխները ոհմակի նման
հարձակվում են հայ ժողովրդի վրա. «Սրանք հիմա մինչև մահուգերեզման
պետք է ապացուցեն, որ իրենք չեն, կույս են։ Եղբայր, փաստաթղթեր կան, դու արե՞լ ես դա,
թե՞ չէ։ Հիմա պետք է Զորի Բալայանը հարցազրույց տա, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր միջավայրով»։
Լևոն Շիրինյանի խոսքով՝ նախկինները բանակցել են հող հանձնելու
շուրջ: «Մեղրին հանձնեին՝ Հայաստան
չէր լինի»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան