Արշակ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի

Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։


վերջինս հայտնել է, որ Արշակ Խաչատրյանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: 


Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արշակ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։