Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։


 

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները:


 

Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան  արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։




Անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։


 

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածների վերագործարկման, նորերի կառուցման ուղղությամբ ընթացիկ քննարկումներն ու առկա հնարավորությունները։