Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հնագույն հնդկական «Մահաբհարաթա» էպոսի մասերից մեկը՝ «Բհագավադգիտա» գիրքը՝ ռուսերեն լեզվով։ Այս մասին Հնդկաստանի կառավարության ղեկավարը հայտնել է X սոցցանցում։
«Գիտա գիրքը ռուսերեն լեզվով նվիրեցի նախագահ Պուտինին ։ Գիտայի ուսմունքը ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,— գրել է նա։
«Բհագավադգիտայի» (որը հաճախ անվանում են «Գիտա-ուպանիշադ» կամ «Յոգա-ուպանիշադ») ուսմունքը «երգ» է հինդուական «Մահաբհարաթա» էպոսից, որը ներկայացնում է զրույցը Կրիշնա աստծո և Արջունա ռազմիկի միջև՝ մարտից առաջ։