Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը

Դեկտեմբերի 3-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված պանելային քննարկմանը։ 


 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են՝ պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մերիդիան միջազգային կենտրոնի ռազմավարական համագործակցության հարցերով փոխնախագահ Քեյթ Բիլը, ԱՄՆ-ում Ալբանիայի փոխդեսպան Բրունիլդա Մինարոլի Պեչին, I have a dream հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սառա Մորգենթաուն և ServiceNow տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Նիք Ցիցնը։




 

Դեսպան Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրին, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի ներկայիս առավելություններին և ներդրումային հնարավորություններին։ Դեսպանն ամփոփ անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարությանը, ինչպես նաև տեխնոլոգիական ռազմավարական ուղղություններին։

 


Պանելային քննարկմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը: