Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։


Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։