Եկեղեցին պետք է գործի առանց երրորդ երկրներից ուղղորդման

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, Civic.am-ի տաղավարում անդրադառնալով Եկեղեցու շուրջ զարգացումներին, ասաց՝ նպատակն է, որ Եկեղեցին գործի անկախ՝ առանց երրորդ երկրներից ուղղորդումների։ Պատգամավորը նշեց, որ կասկածներ ունեն, թե Եկեղեցին պատանդ պահած Կտրիճ Ներսիսյանը ենթարկվում է այլ ուժերի՝ հաշվի առնելով այն, որ երրորդ ուժերը կարող են իր վերաբերյալ ունեցած ինֆորմացիան օգտագործել Ներսիսյանի դեմ։


Սոնա Ղազարյանի խոսքով՝ Եկեղեցին պետք է թափանցիկ գործի, և հարկային դաշտ մտցնելու իմաստը հարկեր հավաքելը չէ, այլ այն, որ ապահովվի թափանցիկությունը։


«Մի քանի հոգի փորձում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը։ Մենք դա թույլ չենք տալու՝ ի բարօրություն Եկեղեցու և մեր պետության հարատևության»,- ընդգծեց պատգամավորը։


Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Ղազարյանն ասաց՝ չպետք է հակադրել տարածաշրջայնացումն ու եվրաասոցացումը։ Եվրամիությունը նախ և առաջ տարածաշրջայնացման մասին է։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան