Միհրան Հակոբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:


Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ 


Ավելի վաղ հայտնել էին, որ Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիից իրենց մոտ բուժօգնության էր տեղափոխվել մի քաղաքացի։