Այսօր՝ դեկտեմբերի 9-ի
առավոտյան, դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել China Huarong International
Holding-ի նախկին գլխավոր տնօրեն Բայ Տյանխուեյը։ Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես
խոշոր չափի՝ ավելի քան 1.108 միլիարդ յուանի (շուրջ 156 միլիոն դոլար) կաշառք ստանալու
համար։
Դատարանը վճռել է, որ
2014-2018 թվականներին նա China Huarong-ի կառուցվածքներում օգտագործել է իր ծառայողական
դիրքը՝ ստանալու համար 1.108 միլիարդ յուանից ավելի անօրինական պարգևատրում։
2024 թվականի մայիսին Բայ
Տյանխուեյը դատապարտվել է մահապատժի՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Նա նաև ցմահ զրկվել է քաղաքական իրավունքներից, և նրա ողջ անձնական ունեցվածքը բռնագրավվել
է։ 2025 թվականի փետրվարին դատարանը մերժել է բողոքը՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։
Դատարանը հաստատել է ստորին ատյանների եզրակացությունն առ այն, որ կաշառքի չափը և հետևանքների ծանրությունը պահանջում են խիստ պատիժ՝ համաձայն օրենքի։