Դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ. վարչապետ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:


Հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով: