Հայաստանյան «լրագրության» պերճանքն ու թշվառությունը` մի հոդվածի օրինակով. Կոնջորյանի արձագանքը «Հետք»-ի հրապարակմանը


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 



Հայաստանյան «լրագրության» պերճանքն ու թշվառությունը` մի հոդվածի օրինակով.



«Հետք» կոչվող հետաքննող լրատվամիջոցը ոտքից գլուխ կեղծ հոդված է երկնել, թե իբր ես շուկայականից էական ցածր գնով առանձնատուն եմ գնել` Կոտայքի մարզի Առինջ գյուղում: 



Զանգել են կառուցապատող ընկերություն, հարցրել այս պահին տան շուկայական գինը, հետո այդ գինը տարածել են մեկուկես տարի առաջ գնած իմ տան վրա և ստացել աստղաբաշխական թիվ: Միտումնավոր կոծկել են հենց կառուցապատող ընկերության ֆեյսբուքյան էջում դրված շուկայական արժեքների էական նվազ թվերը, որոնք առաջարկվել են բոլոր գնորդներին: Բոլորը գիտեն, որ կառուցապատման ընթացքում անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է, քան կառուցման ավարտից հետո:



Անշարժ գույքը գնել եմ շուկայական արժեքին համապատասխան,  հիպոտեկային վարկով` 20 տարով, Առինջ գյուղում: 



Հերթական անգամ համոզվեցի, որ հայաստանյան լրագրության մի մասը վաղուց մեռել է, պարզապես նրանց չեն ասում, որ տրամադրությունները չընկնի:


Հ.Գ. Ի դեպ, ոչ թե առանձնատուն է, այլ թաունհաուզ: Գրել են առանձնատուն, որ սուտը ավելի տպավորիչ լինի:)