Թաիլանդը Կամբոջայի հետ սահմանին գործի է դրել ավիացիան և նավատորմը

Թաիլանդի ռազմածովային ուժերը Կամբոջայի սահմանին սկսել են գործողություն նավատորմի և ավիացիայի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Տրատ նահանգում Սահմանային պաշտպանության ուժերի շտաբի հայտարարությանը։


«Տրատը ճնշում է թշնամուն» գործողության անցկացման շրջան է ուղարկվել «HTMS Thepa» ռազմանավը, որին հանձնարարված է սահմանել շուրջօրյա պարեկություն և հետախուզություն։


Ռազմածովային ուժերը զգուշացրել են թաիլանդցի ձկնորսներին Կամբոջայի հետ ծովային սահմանի մոտ նավարկելուց զերծ մնալու անհրաժեշտության մասին։