Կործանվել է Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը. անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Դեկտեմբերի 9-ին վայրէջքի փորձի ժամանակ կործանվել է Սուդանի Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր անդամները: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։


Աղբյուրներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը կործանվել է Կարմիր ծովի ափին Պորտ Սուդանի «Օսման Դիգնա» ավիաբազայում վայրէջքի փորձ կատարելիս. պատճառը եղել է «տեխնիկական անսարքությունը»։


«Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են աղետի հետևանքով»,- ասել է մեկ այլ ռազմական աղբյուր։


Ինչպես նշում է AFP-ն, Սուդանի բանակը չի նշել, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում, զոհերի թվաքանակի մասին ևս պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։