Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ազգային մեծ ժողովում արտգործնախարարության 2026-ի բյուջեի քննարկման ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հարավային Կովկասին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։


Ֆիդանը մասնավորապես նշել է, որ Հարավային Կովկասում, որտեղ Թուրքիան ունի պատմական և մշակութային կապեր 2025-ին կարևոր զարգացումներ են արձանագրվել։


Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Ֆիդանը նշել է․


«Հայաստանի հետ կարգավորման գործընթացը 2025-ին ևս իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված կերպով։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել այն, ինչ կախված է մեզանից տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար և կխրախուսենք կողմերին գնահատել այս պատմական հնարավորությունը»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։