Բարձրագույն հոգևորականների պոռնկանալը աղետ է ժողովրդի համար՝ Աստվածաշունչն է ասում․ Տեր Թադե

Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի հետ զրուցել ենք իրեն կարգալույծ անելու որոշման, եկեղեցում տիրող իրավիճակի և Կտրիճ Ներսիսյանի հեռացման մասին։


Տեր Թադեի խոսքով՝ այդ որոշումից հետո անշուշտ պատարագ արել է, համայնքն իր կողքին կանգնած է և իր զորակցությունն է հայտնել, և բավականին շատ մարդ էր եկել այդ օրվա պատարագին, որքան էլ որ փորձել էին որոշակի խոչընդոտներ ստեղծել։


Դիտարկմանը՝ լրագրողներից մեկը  վարչապետին վերջերս հարց էր ուղղել, թե ո՞րն է ավելի մեծ մեղք՝ Կաթողիկոսի զավակ ունենա՞լը, թե՞ ուրիշների զավակներին կյանքից զրկելը, տեր Թադեն ասաց «Անդրադառնանք Աստվածաշնչին։ Հին Կտարականի մեջ ասվում էր, որ եթե քահանայապետը մեղք է գործում, տարածվում է  նաև ժողովրդի վրա։ Եվ ասվում է, որ մեկ զոհ պետք է քահանայապետի համար արվի՝ մաքրազործման համար, և թե ժողովուրդն է գործում, մեկ զոհ էլ ժողովրդի համար։ Ես փորձեմ այս օրինակը այսպես բացատրել։ Ես ինքս քահանա եմ, եթե ես մեկ մեղք եմ գործում, ենթադրենք՝ հայհոյում եմ, դա հավասար է, որ իմ ամբողջ համայնքն է հայհոյել, որովհետև Աստվածաշնչի մեջ հստակ գրված է, որ եթե քահանա է՝ իր համար մեկ զոհ, ամբողջ ժողովրդի համար էլ՝ մեկ զոհ, եթե եպիսկոպոսն է մեղք գործում, թեմն է մեղք գործում. ի՞նչ եք կարծում՝ եթե կաթողիկոսն է մեղք գործում, արդյոք այդ մեղքը չի՞ տարածվում  հայ ժողովրդի վրա։  Ինձ թվում է՝ տարածվում է»,- ասաց տեր Թադեն։


Նա նաև մեջբերեց Աստվածաշունչը՝ ասելով,  որ մենք պետք է փնտրենք նաև մեր պարտության հիմքերը, և ինքը, որպես եկեղեցական,  հիմքը տեսնում է Աստծու խոսքը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան