Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


«Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը»,- գրել է նա:


Հիշեցնենք՝ ավելի վաղ  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ  դիլլերների և ֆիզիկական անձանց համար մաքսատուրքից ազատման քվոտաներ չկան, և եթե լինեն նմանատիպ քվոտաներ, ապա դրա մասին կհայտարարեն։