«Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը բացում է լայն հեռանկարներ». Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնյան համաձայնագրերը համապարփակ համագործակցության զարգացման լայն հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում և դրանից դուրս: Նա այս մասին հայտարարել է Աշխաբադում Միջազգային խաղաղության և վստահության ֆորումում:


 

«Մեր կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, որը համապարփակ համագործակցության լայն հեռանկարներ է բացում այս տարածաշրջանում և դրանից դուրս: Մենք հույս ունենք, որ Հարավային Կովկասում կայունությունը երաշխավորող լիաֆորմատ խաղաղության պայմանագիրը արագ կկնքվի»,- նշել է Տոկաևը:


 

Ղազախստանի նախագահը լիահույս է, որ Բաքուն և Երևանը մոտ ժամանակներս կստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը: