Վազգենը չէր կարող չսպանվել, դա էր Մեղրու տարբերակը

«Ես եղել եմ միակ լրագրողը, ում ընտրություններից առաջ հարցազրույց է տվել Գարեգին Ա ապագա Վեհափառը, և ում ընտրություններից առաջ հարցազրույց է տվել  ապագա Վեհափառ Գարեգին Բ-ն։ Երբ ես հարցրի Գարեգին Բ-ին՝ նա ասաց, որ եթե լինի հարց, ես իմ թեկնածությունը կհանեմ հօգուտ Գարեգին Ա-ի»,- Civic.am-ի տաղավարում պատմեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին լրագրող Անահիտ Ադամյանը։ 


Մեր զրուցակիցը նշեց՝ Աստծու գործերն անքննելի են, և ոչ ոք չէր պատկերացնում, որ Գարեգին Ա-ն այդքան կարճ ֆիզիկական և Վեհափառի կյանք կունենար. «Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին դարձյալ կանգնեց ընտրության առաջ ՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, ում հետ դարձյալ ջերմ հարաբերությունների մեջ էի՝ վեհագույն անձնավորություն էր, բայց չուներ այն կազմակերպական ունակությունները, որ կարող էր այդ պահին Հայ առաքելական եկեղեցին տանել բարեփոխումների։ Ինչու եմ խոսում բարեփոխումների մասին, որովհետև այդ պահին դա գերկարևոր էր։ Բոլորս հույսեր ունեինք, որ եկեղեցին դառնալու է հավատքի հենասյունը, որն ինքնիշխանության համար կարևորագույն դեր պետք է խաղար»։


Անահիտ Ադամյանն անդրադարձավ նաև հրապարակված բանակցային տարբերակին և նկատեց՝ Մեղրու տարբերակի պատճառով են սպանվել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Ադամյանը նաև պարզաբանեց, թե ինչու հենց հոկտեմբերին։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում