Համայնքային 24 արվեստի և երաժշտական դպրոցները համալրվում են երաժշտական նոր գործիքներով

Երևանի համայնքապատկան արվեստի և երաժշտական դպրոցներում արտադպրոցական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանն արտադպրոցական կրթության հաստատություններին տրամադրում է երաժշտական բարձրորակ գործիքներ:


Ծրագրով ձեռք է բերվել 12 անուն 71 երաժշտական գործիք՝ նախատեսված 24 երաժշտական և արվեստի դպրոցների համար:


Ծրագրի արժեքը շուրջ 53 մլն ՀՀ դրամ է:


Մանրամասները՝ տեսանյութում: