ԱՄՆ-ում տանը մահացած են գտել հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայներին և նրա տիկնոջը. Ով է կասկածվում նրանց սպանության մեջ

Հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայներին և նրա տիկնոջը՝ Միշել Սինգեր Ռայներին, մահացած են գտել իրենց տանը՝ դանակահարված: Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։


Աղբյուրները հաստատել են, որ հայտնաբերված մարմինները Ռոբ Ռայներինն ու նրա տիկնոջն են։


«Լեգենդար ռեժիսոր Ռոբ Ռայները և նրա տիկինը՝ Միշել Սինգեր Ռայները, մահացել են... Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ նրանք Ռայներներն են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ունեն կտրտված վիրավորումներ՝ նման դանակահարվածի»,- նշել է հրապարակման մեջ։


Ինչպես նշում է People-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, ռեժիսորի և նրա կնոջ սպանության մեջ կասկածվում է նրանց որդին՝ Նիք Ռայները։


Պարբերականը նշում է, որ Նիք Ռայները ավելի վաղ People-ին տված հարցազրույցում խոսել է իր թմրակախվածության մասին, որը սկսվել է դեռևս դեռահասության տարիներին։ Սկսած մոտավորապես 15 տարեկանից՝ նա պարբերաբար բուժվել է վերականգնողական կենտրոններում։


Ռոբ Ռայները ռեժիսորի իր կարիերան սկսել է 1960-ականներին: Նրա աշխատանքներից են «Մի քանի լավ տղաներ», «Երբ Հարին հանդիպեցի Սալիին» «Մնա ինձ հետ» և այլն։ 2013 թվականին Ռայները նաև խաղացել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում՝ կատարելով գլխավոր հերոսի՝ Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարի հոր դերը: