Իրանի ԱԳՆ ղեկավար Արաղչին մեկնում է Մոսկվա

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին մեկնում է Մոսկվա՝  իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների, ինչպես նաև հանդիպումներ անցկացնելու այլ պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին. համապատասխան հաղորդագրությունը  հրապարակված է Իրանի դեսպանատան Telegram ալիքում։


«Անցյալ շաբաթ Աշխաբադում երկու երկրների նախագահների միջև կայացած խորհրդակցություններից հետո դոկտոր Արաղչին այսօր մեկնում է Մոսկվա՝ արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու»,- նշել է դեսպանը։


Ջալալիի խոսքով՝ ներկայումս «օրակարգը ներառում է քաղաքական հարցերի և տնտեսական նախագծերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային փոխգործակցություն՝ ընդհանուր նպատակներն ու մոտեցումները առաջ մղելու համար, որը կոչված է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն»։