Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ զրուցել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի, եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների և Կտրիճ Ներսիսյանի հեռացման մասին։
Նա նշեց՝ վարչապետն ուզում է,
որ ամեն ինչ ընթանա ըստ կանոնակարգի, որ եպիսկոպոսական ժողով տեղի ունենա, և եպիսկոպոսներն
իրենց մեջ որոշեն այդ տեղապահի հարցը։
Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետն
ասել էր, որ եկեղեցիներում քարոզ չի արվում, եկեղեցին վերածել են քաղաքական կուսակցության
և քաղաքական քարոզ են անում։ Այս առնչությամբ տեր Արմենն ասաց, որ ոչ միայն քարոզ չի
արվում, այլև ընդդիմանում են քարոզչությանը։
Այգեշատի պատարագից հետո էլ Բալթյան
երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լրագրողների հետ զրույցում
հայտնեց, որ վարչապետը պատրաստ է Վեհափառին հանդիպել, քննարկել նրա հանգստի և եկեղեցական
բազում հարցեր:
Տեր Արմենը կասկածում է, որ Կտրիճ
Ներսիսյանը կհանդիպի վարչապետին, որովհետև ինքը երես չունի հանդիպելու։
«Եթե հանդիպի՝ առաջին կետը այն
պիտի լինի, որ վարչապետը նրան չպիտի դիմի որպես ամենայն հայոց կաթողիկոս, ոչ էլ պիտի դիմի որպես
վեհափառ տեր, ինքը նրան պիտի դիմի որպես պարոն Կտրիճ Ներսիսյան, Ձեզ ո՞նց ուղարկեմ,
Ձեզ ո՞նց է հարմար։ Ես կարծում եմ՝ սա է լինելու պատճառը, որ նա չի հանդիպելու, որովհետև իր համար, որպես մարդ,
ավելի լավ կլինի մեռնել, քան լսել իր աշխարհական անունը մեր վարչապետի բերանից»,- ասաց
տեր Արմենը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան