«Լաքշրի» մասսայի կաթողիկոս Կտրիճի օրերը հաշված են․ Ալխաս Ղազարյան

ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշում է՝ ինքը բոլոր պատարագներին մասնակցում է, լինելով ՀԱԵ հետևորդ, նախկինում երբևէ հնարավորություն չի ունեցել հասկանալ պատարագների խորհուրդը: «Երիտասարդ տարիներին մեկ-երկու անգամ մասնակցել եմ, բայց քրիստոնեությունը լիովին հասկանալու բաց կա։ Սա նաև կրթվելու փուլ է ինձ համար, նախկինում եկեղեցու ու ժողովրդի միջև կապ չի եղել»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։


Ղազարյանի դիտարկմամբ՝ իրականում թե՛ Քրիստոսը ու թե՛ իր առաքյալները եղել են շրջիկ քարոզիչներ, սակայն մեր կաթողիկոսը  26 տարվա ընթացքում որևէ համայնքում որևէ պատարագի չի մասնակցել, բացառություն են կազմել օլիգարխների հետ խաշի սեղանները: «Ինքն այսքան ժամանակ լաքշրի մասսայի կաթողիկոս է եղել,  ժողովրդի հետ որևէ կապ չունի։ Հարցումներ են անում, ասում են՝ եկեղեցու դերը Հայաստանում բարձր է ընկալվում, իհարկե, ժողովուրդը մեծամասամբ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, իսկ թե ինչու են այդքան շատ կրոնական կազմակերպություններ ի հայտ եկել՝ այդ բացի շնորհիվ  է»,- նկատեց նա։


Պատգամավորի խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանի օրերը հաշված են: «Դու ե՞րբ ես ժողովրդի կողքը եղել, որ ժողովուրդը քո կողքը լինի»,- հարցադրում արեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան