Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը:


Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում: