Ամերիկացի հայտնի ռեժիսորի որդուն մեղադրանք կառաջադրվի՝ ծնողների սպանության համար

Ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյների որդու՝ Նիկ Ռեյների նկատմամբ կառաջադրվի կանխամտածված սպանության մեղադրանք։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լոս Անջելեսի շրջանային դատախազ Նաթան Հոքմանը։


«Մեր գրասենյակը մեղադրանքներ կառաջադրի Նիք Ռեյների դեմ։ Նա մեղադրվում է իր ծնողների սպանության մեջ։ Նա մեղադրվում է առաջին աստիճանի սպանության երկու դրվագով», - ասել է նա։


Նրա խոսքով՝ եթե Նիք Ռեյները մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ «ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման կամ մահապատժի հնարավորության»։ 


Նշենք, որ ամերիկացի հայտնի ռեժիսորի և նրա կնոջ սպանության մեղադրանքով ձերբակալվել է իրենց որդին։