2026 թվականին ԵՄ-ն կարող է դադարեցնել ֆինանսական օգնությունը Վրաստանին

2025 թվականի արդյունքներով Վրաստանը ԵՄ-ից չի ստանա որևէ ֆինանսական օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ 2026 թվականին աջակցության վերսկսումը քիչ հավանական է, Եվրախորհրդարանում հայտնել են լրագրողներին։


«Դա չի նշանակում ԵՄ ֆինանսավորման լիակատար դադարեցում, սակայն հաջորդ տարի պետական մակարդակով զգալի ֆինանսավորումը քիչ հավանական է, եթե հստակ քաղաքական փոփոխություն չլինի»,- ասել է Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավոր Տոմաշ Զդեխովսկին։


Խոսքը 120 միլիոն եվրոյի մասին է, որի հատկացումը սառեցվել էր դեռևս 2024 թվականին, քանի որ Բրյուսելը համարել է, որ Վրաստանը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։