Մարմարա ծովը ափից մոտ 20 մետր հանկարծակի հետ է քաշվել

Թուրքիայում Մարմարա ծովը ափից մոտ 20 մետր հանկարծակի հետ է քաշվել։ Այս մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։


 

Ինչպես հաղորդվում է, երևույթը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգում։ Այն մտահոգություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։

 


Ջրի հետքաշման տեղերում ձևավորվել են ավազոտ կղզիներ, իսկ ծանծաղուտներում նկատվել են նավեր։