Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում բենզինի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի համաձայն՝ դեկտեմբերի 18-ին կսկսվի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը։


Ինչպես հայտնում է AПA-ն,  նոյեմբերի 28-ին Գաբալայում տեղի ունեցած հանդիպմանը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված АИ-95 ապրանքանիշի բենզին՝ 22 վագոն։