Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Սամոյի ֆեյքը»:


Չախոյանը նշել է, որ ընդդիմությունը 2 օր ժամանակ է ունեցել «պատրաստվելու, աջաիկցներ հավաքելու» համար և նման «պատրաստված ձևով», 3 ուժով միասին Մայր Աթոռում կարողացել են հազիվ 2200 հոգու մասնակցություն ապահովել, այնինչ մշտապես խոսում են աջաիկցների մեծ բանակի մասին՝ այդ թիվը հասցնելով 14 հազարի:


Ըստ Չախոյանի, առաջիկա ընտրություններին ընդառաջ այս ֆեյք թվերն ավելի են ուռճացվելու: