«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի
հետ կապի շղթայի վերջին օղակն է, և այն միանշանակ
պետք է բացվի: «Համոզված եմ, որ այս հակամարտության մեջ այսպես թե այնպես իշխանությունը
հաղթելու է։ Երեկվա տեղի ունեցածը հետևյալն էր՝ 10 սրբազաններ ուղիղ հայտ ներկայացրին, որ Վեհափառ
հայրապետը պետք է հեռանա՝ իրենց աջակցող ժողովրդի մի հատվածի հետ։ Ժողովրդի մի այլ
հատված էլ պաշտպանում էր Վեհափառ հայրապետին՝
ներկայացնելով, թե պաշտպանում են Հայ առաքելական սուրբ եկեղեցին, գուցե իրենք այդպես
են մտածում։ Իմ կարծիքով՝ այդտեղ քաղաքական ներկայացվածություն կար»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։
Սարգսյանի դիտարկմամբ՝ եթե Վեհափառ հայրապետը մինչև ընտրությունները
հրաժարական տա, դա կլինի իշխանությունների հաղթանակը, եթե ոչ՝ իշխանությունների համար
էլի ձեռնտու տարբերակ կլինի. «Երեկվա օրինակը ցույց
տվեց, որ նույնիսկ անհամատեղելիները կարողանում են նրա շուրջը համատեղվել։ Ավելի լավ
թիմ, քան այդ թիմը, որ կհամախմբվի Վեհափառ հայրապետի շուրջը՝ չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը
սև ու սպիտակի վարպետ է, կասի՝ եթե չեք ընտրում ինձ, իշխանության են գալիս նրանք, իսկ
ինքը դրանով միանշանակ հաղթելու է, կասկած
չունեմ»։
Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա կամ 2026թ․-ի ընտրություններից հետո կաթողիկոսը հրաժարական կտա: «Ամեն դեպքում խնդիրը հանգուցալուծման կարիք ունի։ Այսպես շարունակվել
չի կարող»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում