Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնություն չի լինի. Զելենսկի

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա և կարող է և չլինել։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոյի հետ մամուլի ասուլիսում:


«Կարգավորման համաձայնագիրը կարող է գոյություն չունենալ։ Այն այսօր գոյություն չունի։ Այսօր համաձայնագիր չկա։ Այն գոյություն ունի, երբ այն միայն թղթի վրա չէ, երբ այն ստորագրվել է առաջնորդների կողմից, երբ պատերազմը դադարել է»,-ասել է Զելենսկին իր գրասենյակի կողմից YouTube-ում հեռարձակված տեսանյութում։