Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին AZERTAC պետական լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
«Ալիևը Սանկտ Պետերբուրգ չի մեկնի աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով»,- հայտնել է Ալիևի աշխատակազմը։
Նաև պարզաբանել են Ալիևի` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին չմասնակցելու պատճառները․ «Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ: