Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում՝ բյուջեն քննարկելիս

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք։


Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վեճը սկսվել է այն ժամանակ, երբ Ժողովրդահանրապետական խմբակցության փոխնախագահ Մուրատ Էմիրը հարձակվել է ԱԶԿ-ի պատգամավոր Մուստաֆա Վարանկի վրա։


 Հակամարտությունը շուտով վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են երկու կուսակցությունների այլ խորհրդարանականները։


Ծեծկռտուքը դադարեցվել է գործընկերների միջամտության շնորհիվ։ Չնայած միջադեպին, 2026 թվականի կենտրոնական կառավարության բյուջեի և 2024 թվականի ամփոփիչ հաշվետվության մասին օրինագծերն ընդունվել են։ Կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ՝ 249-ը։