Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ վարում է հստակ, պրագմատիկ քաղաքականություն՝ ելնելով սեփական շահերից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ռուսթավի
2»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Թբիլիսին կառուցում է իր
հարաբերությունները Մոսկվայի հետ՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը և շարունակվող տարածքային հակամարտություններին։
Կոբախիձեի
խոսքով՝ իր պրագմատիկ մոտեցմամբ վրացական կողմը հաշվի է առնում «կարմիր գծերը,
որոնք կապված են օկուպացիայի թեմայի հետ»։ Վրաստանի վարչապետը ընդգծել է, որ մինչև
Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը չփոխվի՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անհնար է։