Թուրքիայում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Լիբիայի բանակի հրամանատարը

Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը զոհվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից մեկնելուց հետո տեղի ունեցած ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտարարել է Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության վարչապետը՝ հավելելով, որ ինքնաթիռում եղել են նաև չորս այլ անձինք։


Թուրքիայի Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել էր, որ հայտնաբերվել է Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռի բեկորները, որն անհետացել էր Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց։