Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց։ 33-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված ավտոմեքենայի, ինչպես նաև ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ երեք կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։


Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։


 

35-ամյա քաղաքացին կալանավորվել է։

 


Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։