Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է տարվա արդյունքները՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։ Հրապարակված տեսաուղերձում Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն կարողացել է կանխել և կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ՝ շեշտը դնելով դիվանագիտական միջամտության վրա։


«Ադրբեջան և Հայաստան։ Պատերազմը, որը կարող էր սկսվել և դառնալ սարսափելի աղետ, կանխվեց»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կնքված խաղաղության հռչակագրին։


Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ նախագահի տված առանցքային խոստումները կյանքի են կոչվում՝ հավելելով. «Լավագույնը դեռ առջևում է»։