Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահ

«Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիսներից մեկը»։


Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այս մասին հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Նա նշել է, որ հարևան երկրները լավ են հասկանում Վրաստանի դիրքորոշումը, ինչը նպաստում է լավ հարաբերությունների հաստատմանը։


«Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանը։ Այս խաղաղության շրջանակներում մեր տնտեսական և քաղաքական հարաբերությունները հարևան երկրների հետ հավասարակշռված են»,- հավելել է Կավելաշվիլին։