«Աֆո»-ի, «Մասիվցի Ժիրո»-ի, «Արտաշատցի Կիկոս»-ի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:


«Նախաքննության ընթացքում կալանավորվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Աֆո» մականվամբ հայտնի Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի Գ.Հ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Հ.-ն և Վ.Բ.-ն: 


Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում: