Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


 

Շիրակի մարզում, Արագածի, Թալինի, Հրազդանի, Չարենցավանի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:


 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։