Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. սպասվում է ձյուն

Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբրի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։


 

Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։



Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։


 

Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։