Որոշ ուժեր դրսից ուղղորդվելով՝ փորձում են ՀՀ-ում խառնակչություն անել․ 2026-ին կստանան պատասխանը

«Իրականում 2025 թվականը հայ ազգի համար կարևոր նշանակություն ուներ, որովհետև օգոստոսի 8-ին հայտնի փաստաթուղթը ՀՀ-ին իրապես բերեց խաղաղություն և այդ խաղաղությւոնը պետք է պահենք և փայփայենք, որպեսզի վերջնական արդյունքի հասնենք»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ամփոփելով 2025 թվականի քաղաքական տարին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ 2025 թվականը նաև լեցուն էր ընդդիմադիր որոշակի գործիչների խառնակչությամբ և տարբեր հիբրիդային պատերազմներով։

 

Նարեկ Գրիգորյանը նաև նշեց, որ եթե 2026 թվականին հայ ժողովուրդը հասկանում է և գնում է ընտրության և գլուխը բարձր ընտրում է Հայաստանի անկախության օգտին, Հայաստանը մնում է անկախ, եթե չէ, ըստ էության, դառնում է ծայրագավառ։

 

Ինչ վերաբերում է նրան, որ «Մեր ձևով» շարժումը փորձում է ցույց տալ, որ իրենք նախկինների հետ կապ չունեն, պատգամավորը ներկայացրեց այդ հանգամանքը հերքող փաստեր«Օրինակ՝ Սամվել Կարապետյանն է վճարել Ռոբերտ Քոչարյանի գրավը, որպեսզի նա ազատության մեջ լինի։ Սամվել Կարապետյանի եղբայրն է  եղել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավար և այլն»,- հավելեց պատգամավորը։  

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան