Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի առաջատար ռազմարդյունաբերական ձեռնարկություններ այցելության ժամանակ հայտարարել է հրթիռների ու զինամթերքի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ ԿԺԴՀ առաջնորդը նշել է հրթիռների ու արկերի արտադրությունը 2026 թվականին ավելացնելու անհրաժեշտությունը՝ զինված ուժերի հրթիռային և հրետանային զորքերի կողմից դրանց կիրառման «հեռանկարային պահանջարկին համապատասխան»։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «հրթիռային և հրետանային զորքերի հեռանկարային պահանջարկը բավարարելու համար պետք է պլանավորել նոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը»։ Այս մասին որոշումը պետք է կայացվի կուսակցության առաջիկա՝ 9-րդ համագումարում։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև ստորագրել է առաջատար ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արդիականացման պլանների նախագծեր, որոնք կներկայացվեն կուսակցության համագումարի քննարկմանը։
Ակնկալվում է, որ համագումարը, որտեղ Հյուսիսային Կորեան կներկայացնի իր արտաքին քաղաքականության ուղղություններն ու դիրքորոշումը Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի նկատմամբ, ինչպես նաև պաշտպանության ու տնտեսության բնագավառում քաղաքականության հանգուցային ուղղությունները, կկայանա 2026 թվականի սկզբին։