Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2026 ֆինանսական տարվա (սկսվում է 2026 թվականի ապրիլից) բյուջեի նախագիծը՝ 122,3 տրիլիոն իեն (մոտավորապես 783 միլիարդ դոլար) ռեկորդային չափով: Այն ենթադրում է նաև պաշտպանության համար երկրի պատմության մեջ ամենամեծ ծախսերը՝ 8,8 տրիլիոն իեն (56,3 միլիարդ դոլար):
Ռազմական բյուջեի մեծացումը տեղի է ունենում կառավարության պաշտպանական ներուժի մեծացման և սպառազինության մեջ հարվածային միջոցներ ընդունելու՝ կառավարության ուղեգծի շրջանակներում: Երկրի վարչապետ Սանաե Տակաիչին ավելի վաղ խնդիր էր դրել ժամանակից շուտ հասնել պաշտպանական ծախսերին ՀՆԱ-ի 2%-ը հատկացնելու մակարդակին. ի սկզբանե դրան նախատեսվում էր հասնել 2027 թվականին:
Սոցիալական ապահովության ծախսերը կաճեն մինչև ռեկորդային 39 տրիլիոն իեն (249,5 միլիարդ դոլար), ինչը կապված է բժշկական սպասարկման արժեքի աճի հետ: Ակնկալվում է նաև, որ հարկային մուտքերը կաճեն մինչև 83,7 տրիլիոն իեն (535,5 միլիարդ դոլար): Բյուջեի ապահովման համար պետական պարտատոմսերի թողարկումը նախատեսվում է պահել 30 տրիլիոն իենի (մոտավորապես 192 միլիարդ դոլար) մակարդակում՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և պետական պարտքի ծանր բեռը չմեծացնելու համար, որը գրեթե կրկնապատիկ գերազացում է ՀՆԱ-ն։
Բյուջեի նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի 2026 թվականի սկզբին: