Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝
1. «Բրեստ Լիտովսկ» (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը` 15% (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ (Совушкин продукт)), ներմուծող՝ «Լ․Դ․Լ» ՍՊԸ (արտադրված՝ 04․11. 2025 թ., պիտանիության ժամկետը՝ 04․12․2025թ․)),
2. «Ֆրուտիս» (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (դեղձով), ճարպի զանգվածային մասը` 5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино), (արտադրված՝ 25․09․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 24․03․2025թ․)),
3. «Նեժնի» (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (ելակի հյութով), ճարպի զանգվածային մասը՝ 1․2% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино) (արտադրված՝ 28․09․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 25․02․2026 թ․)),
4. «Չիզ լայֆ» (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանք «Մոցարելլա» կիսաամուր, յուղի ընդհանուր պարունակությունը չոր մթերքներում՝ 45․0% (արտադրող՝ Ուկրաինա, Անդրյուշևսկի մասլոսիռզավոդ «Андрушевский маслосырзавод», ներմուծող՝ «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (արտադրված՝ 16․10․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 10 օր)),
5. «Դանոն» (DANONE) ապրանքանիշի յոգուրտային արտադրանք ելակի համով, ճարպի զանգվածային մասը՝ 1․2% (արտադրող՝ Ղազախստան, Դանոն Բերկուտ (DANONE BERKUT), (արտադրված՝ 01․11․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 26․12․2025թ․)),
6. «Ագուշա» (Агуша) ապրանքանիշի մանկական մրգային կաթնաշոռ, տանձի համով, յուղի զանգվածային մասը՝ 3․9% (արտադրող՝ «ՎԲԴ» ԲԸ Ռուսաստան, ներմուծող՝ «Ադամիում» ՍՊԸ (արտադրված՝ 10․11․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)),
7. «Պրեզիդենտ »(President) ապրանքանիշի թթվասեր՝ պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 20% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО Ефремовский маслосыродельный комбинат (արտադրված՝ 26․10․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 05․12․2025թ․)),
8. «Պրեզիդենտ» (President) թթվասեր` պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 30% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО Ефремовский маслосыродельный комбинат (արտադրված՝ 28․10․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)):
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ «Բրեստ Լիտովսկ» (Брест Литовск) ապրանքանիշի թթվասերը, «Ֆրուտիս» (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (դեղձով), «Նեժնի» (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (ելակի հյութով) և «Չիզ լայֆ» (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանքը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հսկիչ գնում է կատարվել նաև Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ)`
1. «Վերշկովիյ ռայ» (Вершковий рай) ապրանքանիշի «Գոլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերք, ճարպերի ընդհանուր զանգվածը չոր հումքում` 45% (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա ֆուդ» ՍՊԸ (արտադրված՝ 01․10․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ․)),
2. Պարմալատ (Parmalat) ապրանքանիշի բնական յոգուրտ, առանց լակտոզայի` 3․5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն «Բելգորոդի կաթնամթերքի գործարան», ներմուծող՝ «Լակտալիս Արմա» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 13․12․2025թ․)),
3. «Անկոր» (Anchor) ապրանքանիշի ոչ աղի, քաղցրահամ սերուցքային կարագ (արտադրող՝ Նոր Զելանդիա, ներմուծող՝ «Ֆոնտերա լիմիտեդ» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025 թ., պիտանիության ժամկետը՝ 08․07․2025 թ․)),
4. «Դոյարուշկա» (Доярушка) ապրանքանիշի սերուցքային կարագ առանց աղի` 73․2% (արտադրող՝ Նոր Զելանդիա (արտադրված՝ 08․11․2025 թ․)):
Ըստ լաբորատոր արձանագրությունների՝ «Վերշկովիյ Ռայ» արտադրանքի «Գոլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի նմուշը կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հետազոտություններն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Հետագծելիության սկզբունքով՝ անհամապատասխանություններ արձանագրած ապրանքանիշները ներմուծող «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա ֆուդ» ՍՊ ընկերություններում այս պահին իրականացվում է վերահսկողություն։ Արդյունքները կհրապարակվեն: